ԵԱՀԿ-ն լիարժեք չի վերահսկում ծանր սպառազինությունների հետքաշումը Դոնբասում

ԵԱՀԿ-ն լիարժեք չի վերահսկում ծանր սպառազինությունների հետքաշումը Դոնբասում

Եվրակազմակերպության դիտորդական պատվիարկությունն ի վիճակի չԷ հսկելու Դոնբասում ծանր տեխնիկայի բոլոր տեղաշարժերը, իսկ հակամարտության կողմերն անհրաժեշտ տվյալներ չեն ներկայացնում նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հայտարարել Է պատվիրակության ներկայացուցիչ Մայքլ Բոչուրքիվը:

Մարտի 1-ին ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ ԵԱՀԿ-ի դիտորդների ներկայությամբ ավարտել են իրենց ծանր տեխնիկայի հետքաշումը: Փոքր-ինչ ավելի ուշ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են, որ նույնպես ԵԱՀԿ-ին ներկայացրել են ծանր սպառազինությունների հետաշումն ավարտելու բոլոր տվյալները: Մինչդեռ երեկոյան, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, կողմերը կրկին միմյանց մեղադրել են գնդակոծումների, այդ թվում՝ հրետակոծումների մեջ:

«Մենք հնարավորություն չունենք հետեւելու ծանր սպառազինության բոլոր տեղաշարժերին՝ սկզբից մինչեւ վերջ: Որոշ դեպքերում պատվիրակության աշխատակիցներին թույլ չեն տվել այցելել տեխնիկայի կենտրոնացման վայրեր եւ վերատեղաբաշխման վերջնական կետեր»,- ասել Է Բոչուրքիվը «Կոմերսանտ» թերթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում