Էրդողանը Դինքի սպանությունը կանխամտածված հանցագործություն է համարում

Էրդողանը Դինքի սպանությունը կանխամտածված հանցագործություն է համարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրավորված է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24.com-ը գրում է, որ Էրդողանը թեմային անդրադարձել է Սաուդյան Արաբիայից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում` պատասխանելով լրագրողների հարցերին:

Անդրադառանով Դինքի գործով Անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին նախագահ Ռամազան Աքյուրեքին ձերբակալելու որոշմանը` Էրդողանն ասել է. «Ես իրավաբան չեմ, սակայն անհնար եմ համարում այս գործում անփութության առկայությունը: Այս իրադարձությունում կա կանխամտածված կերպով իրականացված հանցագործություն: Այն անուշադրության հետ որևէ կապ չունի»: Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ խնդիրն ավելի կբացահայտվի, երբ դրան առնչվող կապերն ի հայտ գան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում