Գարի Կասպարովը անվտանգության նկատառումներով չի ժամանի Մոսկվա՝ Նեմցովի հուղարկավորությանը

Գարի Կասպարովը անվտանգության նկատառումներով չի ժամանի Մոսկվա՝ Նեմցովի հուղարկավորությանը

Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մերձավոր զինակիցը՝ Գարի Կասպարովը, չի պլանավորում ժամանել Մոսկվա՝ մասնակցելու նրա հետ հրաժեշտի արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է ֆրանսիական Le Figaro-ն: Ըստ հրատարակության, դա կապված Է նրա անձնական անվտանգության հարցի հետ:

Բորիս Նեմցովը փետրվարի 27-ին գնդակահարվել Է Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն դիտարկում Է նրա սպանության մի քանի վարկած, ներառյալ քաղաքական եւ կենցաղային դրդապատճառները:

Նեմցովին մարտի 3-ին թաղելու են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Նեմցովի կուսակցության քարտուղար Կոնստանտին Մերզլիկինը, հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ն տեղի կունենա Սախարովյան կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում