Սկսվել է ԵԽԽՎ համազեկուցողների այցն Ադրբեջան

Սկսվել է ԵԽԽՎ համազեկուցողների այցն Ադրբեջան

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով Մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Թադեուշ Իվինսկին եւ Պեդրո Ագրամունտը ժամանել են Ադրբեջան` այդ երկում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն` հղում կատարելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ այցի ընթացքում, որը պետք է տեւի մինչեւ մարտի 4-ը, ԵԽԽՎ համազեկուցողները պետք է հանդիպումներ ունենան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, քաղաքացիական հասարակության անդամների հետ: ԵԽ Բաքվի գրասենյակի միջնորդությամբ համազեկուցողները կհանդիպեն նաեւ Ադրբեջանի խորհրդարանում չներկայացված քաղաքական կուսակցությունների անդամների հետ:

Միջազգային եւ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` այդ երկրում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 23-ը ճանաչվել են որպես խղճի բանտարկյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում