Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ապրիլին կհայտարարի, որ մասնակցլու Է 2016 թվականի նոյեմբերին նշանակված նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:

«Հիլարի Քլինթոնը եւ նրա խորհրդականները Դեմոկրատական կուսակցության հովանավորներին ծանուցել են, որ նա նախագահական մրցավազքը կսկսի ավելի շուտ, քան սպասվում Էր. հավանբար, արդեն ապրիլին: Դրա շնորհիվ նա կկարողանա արդեն մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել իր նախընտրական հիմնադրամում միջոցների հանգանակմանը»,-գրում Է հրատարակությունը:

Ինչպես նշում Է թերթը, նախագահական ընտրարշավն անցկացնելու համար Քլինթոնը հույս ունի հավաքել ավելի քան 1 մլրդ դոլար: «Դեմոկրատական կուսակցության հովանվորներից ոմանք զգուշանում են, որ եթե Քլինթոնը նախընտրական պայքար պաշտոնական մուտքը հետաձգի մինչեւ ամառ, նրա համար դժվար կլինի հավաքել անհրաժեշտ գումարը»,-նշում Է The Wall Street Journal-ը:

2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման ներգրավել Էր 716 մլն դոլար:

67-ամյա Քլինթոնը, որը 2008 թվականին Օբամայի հետ պայքարել Էր Սպիտակ տան համար, համարվում Է նախագահական հաջորդ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առավել հավանական թեկնածուներից մեկը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու վատ շանսեր չունի նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Նա նույնպես առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախագահական մրցավազքին մասնակցելու իր որոշման մասին: Սակայն, հասարակական կարծիքի հարցումների տվյալներով՝ Բայդենը ժողովրդականությամբ զգալիորեն զիջում Է Հիլարի Քլինթոնին:

Հանրապետական կուսակցությունից 2016 թվականի ընտրություններում առավել հավանական թեկնածուներ են համարվում Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին, սենատորներ Մարկո Ռուբիոն, Ռենդ Փոլը եւ Թեդ Քրուզը, Վիսկոնսինի նահանգի նահանգապետ Սքոթ ՈՒոքերը, Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին եւ կոնգրեսական Փոլ Ռայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում