Դինքի սպանությունը կանխամտածված է եղել. Էրդողան
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կարծիքն է հայտնել Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ` նշելով, որ այն նախապես ծրագրված է եղել:
Նա հայտնել է, որ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրավորված է եղել: Ինչպես հաղորդում է թուրքական T24.com-ը, Էրդողանը թեմային անդրադարձել է Սաուդյան Արաբիայից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում’ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ըստ T24-ի՝ անդրադառանով Դինքի գործով ձերբակալված` անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին` Էրդողանն ասել է.
«Ես իրավաբան չեմ, սակայն բացառում եմ այս գործում անփութության առկայությունը: Այստեղ կանխամտածված կերպով իրականացված հանցագործություն կա: Այն անուշադրության հետ կապ չունի: Այս գործին առնչվող կապերը բացահայտելուց հետո, խնդիրն ավելի կբացահայտվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում