Ադրբեջանը հայտնում է իր զոհված զինծառայողի մասին

Ադրբեջանը հայտնում է իր զոհված զինծառայողի մասին

Մարտի 2-ին Գանձակի զորամասերից մեկում ադրբեջանցի զինծառայող է մահացել. հայտնում է haqqin.az-ը՝ երկրի ՊՆ-ն վկայակոչելով: Տեղեկության համաձայն՝ նա մահացել է սրտի անբավարարությունից: Հավանաբար, Ադրբեջանը, սովորության համաձայն, այդ կերպ է փորձում շաբաթ ցերեկը ձեռնարկած դիվերսիոն փորձի արդյունքում կրած կորուստները ներկայացնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում