Ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել

Ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել

Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինծառայողին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում են, որ Գյանջայում տեղակայված զորամասերից մեկի 25-ամյա զինվոր Վիջայ Հյուլմաթ օղլու Փյարվանաեւը մահացել է «սրտի անբավարարությունից»: Կայազորի ռազմական դատախազությունում զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Վիջայ Փյարվանաեւը ադրբեջանական բանակ զինծառայության էր կանչվել լեզգիներով խիտ բնակեցված Գուսարի շրջանից:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ փետրվարի 28-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսոիոն ներթափանցման սադրանքի ժամանակ ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողի:

Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները սովորաբար ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանք:

Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 36 զինծառայող եւ 27-ից ավելի վիրավոր:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են միայն 10 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 7-ը մահացել են մարտական պայմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում