Նեմցովի սպանությունը շրջադարձային կետ է.The Guardian
Նմանատիպ
The Guardian-ն իր խմբագրական հոդվածներից մեկում անդրադադարձ է կատարել Բորիս Նեմցովի սպանությանը` այն որակելով շրջադարձային կետ: Թերթը նշում է, որ պուտինյան Ռուսաստանում այլ քաղաքական սպանություններ էլ են տեղի ունեցել: Զոհերի քանակը, որքան էլ որ զարմանալի է, այնքան էլ մեծ չէ:
Սակայն Նեմցովի սպանությունը շրջադարձային պահ է, քանի որ այն առաջին քաղաքական սպանությունն է այն պահից հետո, երբ Պուտինը Ռուսաստանը վերածել է էքսպանսիոնիստական տերության, որը Եվրոպայի անվտնագության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Նեմցովի սպանությունն իրականացված լինի Պուտինի հրամանով, թե ոչ, այնուամենայնիվ այն ցուցադրում է, որ ռուս նախագահի նացիոնալիստական ռեժիմը պահվում է պրոպագանդայի հաշվին, և որի ներքո ոչնչացվում է անկախ, դեմոկրատ հակառակորդը:
Նեմցովը սպանվել է Կրեմլի պատերի մոտ,մի վայր, որը լի է վերահսկողական տեսախցիկներով: Դա շատ բան է խոսում այն մասին, թե որքան վստահ են սպանողները և որ այդ երկրում անպատժելիության մթնոլորտ է տիրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում