Լիբանանյան բանակը կանխել է ահաբեկչական խմբավորումների հարձակումը

Լիբանանյան բանակը կանխել է ահաբեկչական խմբավորումների հարձակումը

Լիբանանյան բանակը կանխել է ահաբեկչական խմբավորումների` իր տարածք ներթափանցելու փորձը Ուադի Ռաֆիկ շրջանում՝ օգտագործելով ծանր հրետանի և ռումբեր: Ահաբեկիչները ստիպված նահանջել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը, բանակը գործողություններ է ծավալել Ռաս Բաալբեքի և Արսալի շրջաններում՝ փորձելով գտնել զենքեր և ռումբեր: Նշված շրջաններում նաև սիրիացիներ են բնակվում:

Բանակը շարունակում է Ռաս Բաալբեք բարձունքներում և Ուադ Հմայիդում ռմբակոծել զինված խմբավորումների ուղղությամբ:

Արսալի լեռնային շրջաններում բանակը զինյալներին պատկանող զենքեր և թմրադեղեր է հայտնաբերել:

Ավելի վաղ սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Արսալի շրջանում փետրվարի 26-ին լիբանանյան բանակի և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բանակի 4 զինվոր և մեկ սպա են վիրավորվել:

Սիրիական հակամարտության շուրջ 4 տարում սիրիա-լիբանանյան սահմանամերձ տարածքներում հաճախակի բախումներ են ընթանում: Լիբանանն ամրապնդել է իր ուժերը սահմանին՝ փորձելով խուսափել ԻՊ-ի հնարավոր ներխուժումներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում