Թուրքիան նավթ կորոնի իրաքյան Քրդստանում

Թուրքիան նավթ կորոնի իրաքյան Քրդստանում

Թուրքիան նավթի հանքահորերի որոնողական աշխատանքներ կիրականցնի Իրաքի քրդական ինքնավարության տարածքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

«Իրաքի կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ մենք նավթի որոնողական աշխատանքներ կիրականցնենք Հյուսիսային Իրաքի Կանդիլ լեռան մոտ գտնվող Խինդըրըն եւ Չոման հարթավայրերում», -Անկարայի Հաջեթթեփե համալսարանում ունեցած ելույթում ասել է թուրք նախարարը: Նա նշել է, որ նավթային ոլորտում իրաքյան Քրդստանի հետ համագործակցությունը «ներդրում» կունենա քրդական խնդրի կարգավորման մեջ:

Իրաքի նավթի 60 տոկոսն արդյունահանվում է Քրդստանի ինքնավարության տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում