«Հայկական Ժամանակ». Արամ Սարգսյան. «ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում»
Նմանատիպ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանել է, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս ընդդիմադիր գործիչների մասին կոդերով «հումոր է անում»:
«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և ես ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը:
Ինչ վերաբերում է Դավալուին, նա ասել է, որ 88-89-ին սահմանների պաշտպանությունը և իրական ազատագրական շարժումը, Երասխավանի դեպքերով պայմանավորված, սկսվեց հենց Դավալուից և հնարավոր է նաև, որ հիմա էլ որոշակի գործընթացներ սկսվեն հենց այդ, իր կարծիքով՝ հրաշալի գյուղից:
«Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի և ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, բայց ես վստահաբար և միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որևիցե վտանգ չի սպառնում»,-ասել է Արամ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում