Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Մեղրիում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Մեղրիում

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 2-ին` տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ դեպի հարավ գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում