Օբաման խոստովանել է` Իսրայելի վարչապետի հետ առկա են հակասություններ

Օբաման խոստովանել է` Իսրայելի վարչապետի հետ  առկա  են հակասություններ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Իրանը պետք է տաս տարով սառեցնի միջուկային ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի վերջնական համաձայանգրի կնքումը: Այս մասին վերջինս հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ նախագահը կոչ է արել Կոնգրեսին հրաժարվել Իրանի դեմ լրացուցիչ սանկցիաների կիրառումից, քանի դեռ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Օբամայի կարծիքով, սենատորների միջամտությունը կարող է վերացնել դիվանագիտական ներկա նվաճումները: Ամերիկայի ղեկավարը նշել է նաև, որ իր տեսակետն այս հարցում տարբերվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեյթանյահուիի դիրքորոշումից:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետը բացասական է վերաբերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնագրի կնքմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում