ԲՀԿ-ն Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել
Նմանատիպ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատգամավոր Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաս տան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել: «Ես նման տեղեկություններ չունեմ: Երեք օր առաջ եմ զրուցել Ռուստամ Գասպարյանի հետ, և նա այդ ժամանակ նման մտադրություն չուներ: Եթե հիմա նա փոխել է իր մտադրությունը, դա այլ հարց է, սակայն, ամեն դեպքում, ո՛չ խմբակցությունը, ո՛չ կուսակցությունը նման դիմում չի ստացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:
Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում