Ստվերի դեմ պայքարի լավագույն մոդելը նոր իշխանության ձևավորումն է. Զուրաբյան (տեսանյութ)
Նմանատիպ
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խորհրդարանում «Շրջանառության հարկի մասին» օրինագծի լրամշակված տարբերակի քննարկմանը ներկայացնելով խմբակցության տեսակետը, հայտնեց, որ իրենց առաջարկները սկզբունքորեն ընդունվել են, իրենք ինչ-որ տեղ բավարարված են, սակայն կա մի «բայց»:
Խոսքը չփաստաթղթավորման դեպքում սահմանված 5 տոկոս շրջանառության հարկի մասին է, ինչը նշանակում է, որ կլինեն ձեռնարկատերեր, որոնք կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում, քանի որ 3,5-ից 5 տոկոսի անցումը խոսում է հարկային բեռի ավելացման մասին:
Անդրադառնալով Վարդան Այվազյանի այն արդարացմանը, թե նախագծով փորձում են ՓՄՁ-ի միջոցով խոշոր բիզնեսի պոչից բռնել և բերել օրինական դաշտ, Զուրաբյանը նկատեց, որ իշխանությունները գրոհեցին փոքր ու միջին բիզնեսի դիրքի վրա, հետո հանդիպելով համախմբված դիմադրության, կրեցին խայտառակ պարտություն և նահանջեցին դեպի ներկա դիրքերը:
Ըստ Զուրաբյանի՝ ստվերի դեմ պայքարի լավագույն մոդելը նոր իշխանության ձևավորումն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում