«Մեր երկրում տեսե՞լ եք, որ երկու օլիգարխ իրար հետ կոոպերացիա անեն».Հ. Բագրատյան (տեսանյութ)
03/03/2015 17:14
Նմանատիպ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանն այսօր ԱԺ-ում նկատեց, թե նոր տարբերակը հարցի մասնակի լուծում է՝ կես քայլ է, որը պետք է ընդլայնել։
«Հուսով եմ, որ սա է էն առողջը, որ պիտի ուտի, տարածվի մնացյալ հիվանդ օրգանիզմի վրա, որովհետև Հայաստանի հարկային համակարգը չի կարող ապահովել հանրապետության զարգացումը: Յոթը տարի ոչինչ չի արվել, չեն հասկացել, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տիրող վերականգնողական աճը սպառվել է դեռևս 2007-ին, չեն հասկացել, որ այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա՝ կոչ անելով վերջնական խմբագրել նախագիծը՝ հետագա սխալներից խուսափելու համար:
Բագրատյանն այս համատեքստում նկատեց. «Մեր երկրում տեսե՞լ եք, որ երկու օլիգարխ իրար հետ կոոպերացիա անեն, ոչ, կոոպերացիայի տեղ էլ չկա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում