Բերքաշատ գյուղում օծվել է նորակառույց Սբ. Խաչ եկեղեցին

Օգոստոսի 25-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Ուկրանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի, Մայր Աթոռի միաբան Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սբ. Խաչ եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցու օծմանը ներկա էին եկեղեցու բարերար՝ կիևաբնակ Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, հարակից համայնքների ղեկավարները, բարերարի որդիները և համագյուղացիներ:

Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց «Դռնբացեքի» արարողությամբ, այնուհետև օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սբ. Խորանը, Մկրտության ավազանը և սրբապատկերները:

Արարողության ավարտին նորակառույց եկեղեցում կատարվեց առաջին Մկրտությունը: Մկրտվեց եկեղեցու բարերարի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը՝ օրինակ հանդիսանալով համագյուղացիների համար:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով հանդիսանում է Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու ճարտարապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում