Եթե ճիշտ աշխատենք ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության բաժինը 2.2 մլրդ.-ից 3-ի կհասցնենք. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
Նմանատիպ
«Բոլոր ժամանակներում պետք է ստեղծել նյութական, հավելյալ արժեք, եթե դա չենք ստեղծում, միշտ մեր ազգային դրամը կունենա խնդիրներ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Այս համատեքստում անդրադառնալով հարևան Ադրբեջանին, նկատել է, որ Ադրբեջանի արտահանման ծավալների 85 տոկոսը բաժին է ընկնում նավթին և գազին: Ըստ նրա՝ Ադրբեջանի ընդհանուր համախառն արդյունքում մոտը 60 տոկոսը կազմում է նավթն ու գազը:
Վերադառնալով Հայաստանին, մասնավորապես՝ վարկային միջոցների ներգրավմանը և բիզնես միջավայրի զարգացմանը, գործարարը նշեց, որ 2009-ին վարկային պորտֆելը եղել է 712 միլիարդ, իսկ այսօր՝ 2014-ին, 2 տրիլիոն 120 միլիարդ է:
«Պատկերացնո՞ւմ եք ինչ աճ է եղել 2009-ից հետո: Էդ գումարները գնացել են բիզնես նպատակներով, գործունեություն ծավալելու նպատակով: Դրանք բոլորն իրավաբանական կարգավիճակ ունեցող կառույցներն են ձեռք բերել: Հայաստանը շատ լուրջ հնարավորություններ, ռեսուրսներ ունի, օրինակ՝ գյուղատնտեսությունը, ՀՆԱ-ի մեջ 2.2 միլիարդ է, բայց իմ խորը համոզմամբ, եթե կազմակերպենք ճիշտ այդ աշխատանքները, ապա կարճ ժամանակամիջոցում մինչև 3 միլիարդի կհասնի»,-շեշտեց Խաչատուր Սուքիասյանը:
Գործարարն անդրադարձել է նաև կոշիկի արտադրության հայկական ավանդույթներին և գրանցած հաջողություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում