Կին, ձայդ կտրիր` իսլամիստ հյուրը լիբանանցի հաղորդավարուհուն ուղիղ եթերի ժամանակ. տեսանյութ

Կին, ձայդ կտրիր` իսլամիստ հյուրը լիբանանցի հաղորդավարուհուն ուղիղ եթերի ժամանակ. տեսանյութ

Համացանցում մեծ տարածում է գտել Լիբանանցի հաղորդավարուհի Ռիմա Կարակիի հարցազրույցի տեսագրությունը՝ իսլամիստ քարոզչի հետ:

Հաղորդավարուհին ուղիղ եթերի ժամանակ իր հյուրին՝ Հանի ալ-Սեբաին հուշում է, որ իրենք քիչ եթերային ժամանակ ունեն և խնդրում սուղ եթերաժամանակի պատճառով նա թեմայից չշեղվի և անդրադառնա բուն թեմային։

Դրանից հետո հյուրը հաղորդավարուհուն ասում է, որ «ձայնը կտրի, կին ես…»:

Հաղորդավարուհին էլ հյուրի նման պատասխանից հետո անջատում է վերջինիս միկրոֆոնը՝ ասելով, որ զրույցը կշարունակվի միայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում