«Հրապարակ». Վարչապետն աշխատում է աշխատակազմերի ղեկավարների միջոցով

«Հրապարակը»  նախօրեին գրել է, որ կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանն ազատվել է աշխատանքից և նշանակվելու է սփյուռքի փոխնախարար, իսկ բնապահպանության փոխնախարար է նշանակվելու «Անանիա Շիրակացի» ճեմարանի փոխտնօրեն Խաչիկ Հակոբյանը: Երեկ այդ հրամանները հրապարակվեցին: Ի դեպ, Ջիլավյանը Տիգրան Սարգսյանի կադրերից էր, որի հետ, փաստորեն, Գագիկ Բեգլարյանը հրաժարվել է աշխատել: Մինչդեռ հայտնի է, որ վարչապետն աշխատում է աշխատակազմերի ղեկավարների միջոցով և ինքն է նշանակում նրանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում