«Հայկական ժամանակ». Իրավապահները Սպարտակ Ղուկասյանին ժամանա՞կ են տվել հեռանալու համար

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին’ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը, հատել է ՀՀ սահմանը և արդեն արտասահմանում է:
Այդ ինչպե՞ս է ստացվել, որ նա հասցրել է «թռնել»: Խնդիրն այն է, որ նրա նկատմամբ քրգործը հարուցվել է Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետ կապված, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, բայց իրավապահները կրակոցների մասին «իմացել են» միայն օգոստոսի 28-ին’ «ՀԺ»-ում տպագրված տեղեկատվությունից: Այսինքն, Սպարտակ Ղուկասյանը մոտ 3-4 օր ունեցել է Հայաստանից հանգիստ, առանց շտապելու հեռանալու համար: Դժվար է հավատալ, որ իրավապահները չեն իմացել, որ հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում կրակել են: Ավելի հավանական է, որ լավ էլ իմացել են, բայց «ժամանակ են տվել», որ Սպարտակ Ղուկասյանը հեռանա, և դրանից հետո են սկսել ակտիվ գործողություններ’ «գործը բացահայտելու» ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում