«Ժողովուրդ».Կառավարության մոտ հավաքված բողոքողները «հարձակվել են» Հրայր Թովմասյանի վրա

Երեկ’ կառավարության հերթական նիստի ավարտից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շտապում էր հեռանալ, կառավարության մոտ հավաքված բողոքողները «հարձակվել են» նրա վրա: Բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին, մոտենալով Թովմասյանին, ասել է, որ արդեն որքան ժամանակ է’ նախարարությունն իրեն չի ընդունում և իր հարցին լուծում չի տալիս: Թովմասյանն էլ ասել է, որ կինը ստում է, և արագ հեռացել: Նախարարի այս պահվածքը վրդովվեցրել է ակցիայի մասնակիցներին, որոնք Թովմասյանի հետևից սկսել են բղավել. «Դուք եք միշտ սուտ խոսում, պարոն նախարար»: Իսկ Թովմասյանը չինովնիկին հատուկ անհաղորդ դեմքով նստել է իր մեքենան և հեռացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում