Սիլիկոնե պարկերի թաքնված օգտակարությունը. կարդացեք և օգտագործեք

Սիլիկոնե պարկերի թաքնված օգտակարությունը. կարդացեք և օգտագործեք

Հայաստան Պետրոսյանը TSU-ի իր էջում գրել է.

Արդյոք գիտե՞ք, որ սիլիկոնե գելերի պարկերը, որոնք հանում եք կոշիկի կամ պայուսակի տուփերի միջից, կարող են օգտակար լինել: Դրանք իրականում նախատեսված են կոշիկի կամ պայուսակի՝ կաշվի խոնավությունը քաշելու համար: Մի շպրտեք դրանք, այլ հավաքեք և օգտագործեք տանը՝ այլ նպատակներով: Հեռախոս- Եթե հեռախոսը գցել եք ջրի մեջ, հանեք այն ջրից, ապա հանեք քարտը: Հեռախոսը տեղադրեք սիլիկոնե պարկերի արանքում և թողեք մնա մի քանի օր: Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մի որոշ ժամանակ, քանի դեռ չեք համոզվել, որ այն ամբողջովին չորացել է: Նկարներ և հավաքածուներ- Հին նկարները, ամսագրերն ու օրագրերը լավ պահպանելու համար պարզապես մի քանի սիլիկոնե պարկեր տեղադրեք դրանց էջերի արանքում: Նման կերպ կարող եք պահպանել նաև հին փողերը, դրոշմանիշերը, նկարները կամ կոլեկցիոն անձեռոցիկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում