ԱՄՆ կոնգրեսմենը դատապարտել է Սաֆարովին արտահանձնելու մասին Հունգարիայի իշխանությունների որոշումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Բրեդ Շերմանն այսօր դատապարտել է ադրբեջանցի դահիճ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին Հունգարիայի իշխանությունների որոշումը:

«Ես խիստ անհանգստացած եմ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպային դաժանորեն սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպային ազատելու հունգարական կառավարության որոշմամբ: Դատապարտված հանցագործն Ադրբեջան ժամանելուն պես արժանացել է Ադրբեջանի նախագահի ապօրինի և անարդար ներմանը: Ես կանգնած եմ մեր ընկեր և դաշնակից Հայաստանի՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը ապահովելու մշտական ձգտման կողքին: Դատապարտված հանցագործին ազատելու փոխարեն կոչ եմ անում Ադրբեջանին իրացնել արդարադատությունը: Բաքվի գործողությունները ցույց են տալիս, որ նրանք համառորեն խուսափում են հրաժարվել հարևանին սպառնալու քաղաքակնությունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում