Ադրբեջանցի դիպուկահարը` փափուշտը հիմար գլխի մեջ (լուսանկար)

Ադրբեջանցի դիպուկահարը` փափուշտը հիմար գլխի մեջ (լուսանկար)

Voskanapat.info-ն նկար է հրապարակել, որտեղ պատկերված է ադրբեջանցի դիպուկահարի ոչնչացումը: Ինչպես տեղեկացնում է կայքը, այդ նկարը ստացել են ադրբեջանցի հին ընկերոջ կողմից: Ինչպես որակել է նկարն ուղարկողը  «ադրբեջանցի դիպուկահարը` փափուշտը հիմար գլխի մեջ»: Դիպուկահարը ոչնչացվել է երեք շաբաթ առաջ փետրվարի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում:

Կայքը տեղեկացնում է, որ մուգ գույնի շարֆի և ձեռնոցների առկայությունը չպետք է ապակողմնորոշիչ լինեն, քանի որ դիպուկահարի հանդերձանքը հաճախ մուգ տարրեր է պարունակում ` համաձայն պանդայի դիմակավորման սկզբունքի:

Voskanapat-ի մասնագետների ուսումնասիրությունն ապացուցում է, որ ադրբեջանցի դիպուկահարը գնդակը որսացել է պառկած դիրքում, երբ փորձել է վնասազերծել հայ զինվորին: Գնդակը եղել է 7,62 տրամաչափի: Համածառայակիցները նրա մահվան մասին իմացել են երկու ժամ անց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում