«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀ կառավարությունը նախօրոք իմացե՞լ է Սաֆարովի արտահանձման մասին

Օգոստոսի 20-ին նախքան Հունգարիայի’ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը 11 օր առաջ Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը անձնապես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարությանը և Ավստրիայի ՀՀ դեսպանությանը սպասվող լուրի մասին և խնդրել Հայաստանի Հանրապետությանը անմիջապես քայլեր ձեռնարկելու կանխելու Հունգարիայի վերջնական որոշումը հայտարարելու համար: «Ցանկալի է պարզել, թե ինչն էր պատճաոը, որ 11 օր առաջ իմանալով այդ լուրը, ոչ մի քայլ չձեռնարկվեց և ոչ մի աջակցություն ցույց չտրվեց հունգարահայերիս: Շուրջ ութ տարի պայքարելուց հետո Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը հասկացավ, ոը Ադրբեջանական լորբին այնքան մեծ է Հունգարիայում, որ այդ հարցը կանխելու համար ՀՀ դիվանագիտական միջամտություն է անհրաժեշտ:
Հունգարիայի հայ համայնքը ոչ մի աջակցություն չի սպասում Ավստրիայի ՀՀ դեսպանությունից, մենք ինքներս ինչպես միշտ, այնպես էլ այժմ քայլեր կձեռնարկենք մեր դժգոհությունը հայտնելու համար Հունգարիայի կառավարությանը»,- ասված է Նիկողոս Հակոբյանի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում