Բաքվի կենտրոնում տղամարդն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի ոստիկանության դեմ
01/04/2015 13:44
Նմանատիպ
Բաքվի Նասիմիի շրջանում տղամարդը ցուցադրաբար ինքնահրկիզվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով qafqazinfo.az լրատվական կայքը, Ջալիլաբադի շրջանի 36-ամյա բնակիչ Նիյամեդին Ֆարաջեւը եկել է Ֆիզուլու փողոցում գտնվող ավտոմեքենաների տարհանման ծառայություն եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից պահանջել վերադարձնել իր ավտոմեքենան: Մերժում ստանալուց հետո վիճաբանության թեժ պահին տղամարդը բենզին է լցրել իր վրա եւ ինքնահրկիզվել:
Երրորդ աստիճանի այրվածքներ ստացած Ն. Ֆարաջեւը տարվել է Բաքվի թիվ 5 հիվանդանոց: Նրա վիճակը չափազանց ծանր է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում