Էդ.Շարմազանովն ընթերցել է Ռ.Հայրապետյանի հրաժարականի դիմումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօրվա արտահերթ նիստի ժամանակ ընթերցել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը։

«ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Համաձայն ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի, ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը։ Հետ չվերցնելու դեպքում նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են»,– ասել է Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը հրաժարականի մասին հայտարարել է իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքից հետո, որի արդյունքում մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Այդպիսով՝ եթե Ռուբեն Հայրապետյանը մինչև սեպտեմբերի 21-ը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում