Ադրբեջանական հերթական դիվերսիան է կանխվել. հակառակորդը կորուստներ ունի
03/04/2015 16:29
Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում