Վրաստանը ամեն բան անում է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը.Գրիգոլ Վաշաձե

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Վրաստանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ և ամեն բան անում է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը, հայտնում է NEWSGEORGIA պարբերականը:

«Վրաստանը ամեն բան անում է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը: Այդ հարցում մեզ աջակցում են միջազգային կազմակերպությունները: Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում չլինեն իրադարձություններ, որոնք կարող են խանգարել համագործակցությանը և զարգացմանը»,-ասել է Վաշաձեն:

Վրաստանի ԱԳՆ ղեկավարի համոզմամբ, իրենց հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի էին սրվել  օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից հայ սպային քնած վիճակում սպանած Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնումից և Ալիևի կողմից վերջինիս ներում շնորհումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում