«Ժողովուրդ». ԱԱԽ քարտուղար Արթուր ԲաղդասարյանըՀունգարիայի ադրբեջանամետ քաղաքականության վերաբերյալ լռում է

Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն հայտնել են իրենց տեսակետները Հունգարիայի բացահայտ ադրբեջանամետ քաղաքականության վերաբերյալ: Զարմանալի լռություն է պահպանել ՕԵԿ նախագահ, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ, ըստ տրամաբանության, առաջին հերթին հենց նա պիտի արձագանքեր և բավականին կոշտ դիրքորոշում արտահայտեր:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ըստ Բաղդասարյանի’ ինչ պիտի անի ՀՀ-ն’ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Խոսնակի միջոցով վերջինս թերթին է փոխանցել մի անհեթեթ պատասխան, որը թերթը ներկայացնում է առանց մեկնաբանության. «Ազգային անվտանգության խորհրդում հանգամանորեն քննարկվել է ստեղծված վիճակը և առաջիկայում ձեռնարկվող քայլերի շրջանը: Ինչպես գիտեք, արդեն դադարեցվել են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Երեկ էլ Աժ-ն արտահերթ նիստ գումարեց, որը նույնպես ԱԱԽ-ի նիստում կայացրած որոշումներից մեկն էր: Մենք շարունակում ենք հետևողականորեն աշխատանքներ իրականացնել և ՀՀ կողմից ձեռնարկվելիք քայլերի, կատարված աշխատանքների մասին մեր հասարակությանը պարբերաբար տեղեկացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում