Հարցվածների 21 տոկոսը տեղյակ չէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներից (տեսանյութ)

Հարցվածների 21 տոկոսը տեղյակ չէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներից (տեսանյութ)

«Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի 1500 բնակչի 47 տոկոսը տեղյակ չէ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված կառավարական հանձնաժողովից, որը նախաձեռնել է ﬕջոցառումների շարք: Հարցվածների 21 տոկոսն ընդհանրապես տեղեկացված չէ, թե ինչպիսի միջոցառումներ են անցկացվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, 38 տոկոսն էլ  ցանկություն է հայտնել մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, թեպետ  տեղյակ չէ ﬕջոցառումների ցանկին: Հարցին՝ այցելելո՞ւ եք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ, հարցվածների 63 տոկոսը դրական պատասխան է տվել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հավելենք, որ հեռախոսային հարցումներն (CATI) իրականացվել են  մարտի 2-14-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում