Հնարավոր է գազի գինն իջեցնել. Արամ Մանուկյանը փաստեր է ներկայացրել (տեսանյութ)

Հնարավոր է գազի գինն իջեցնել. Արամ Մանուկյանը փաստեր է ներկայացրել (տեսանյութ)

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնարավոր է գազի գինն իջեցնել՝  բերելով  առարկայական հիմնավորումներ:

Ըստ նրա՝ գազի մուտքային գինը 189 դոլար է, որը քննարկման առարկա չէ, իսկ տեղափոխման ծախսերից հետո սպառողներին մատակարարվող գազի միջին գինը 311 դոլար:

«311-ի մեջ 73% կազմում է գազի գինը սահմանի վրա՝ 189-ը, մնացած 122 դոլարը՝ մարժան, բաշխվում է  հետևյալ կերպ՝ 5% կորուստների համար, որը մարժայում կազմում է 15 դոլար, 11%-ը շահագործման և պահպանման ծախսերն են՝ 34 դոլար, 4%-ը մաշվածությունն է՝ 12 դոլար,  և 23%-ը շահույթն է»,- մանրամասնեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում