Պիպոյան. Ավիատոմսերի շուկայում առկա են լուրջ չարաշահումներ (Տեսանյութ)
Նմանատիպ
Ավիատոմսերի շուկայում առկա են չարաշահումներ, մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում հետ վերադարձնել տոմսը: Նման եզրահանգման է եկել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր կազմակերպության հիմնադիր նախագահն ասաց՝ խնդրի հետքերով գնացել են կազմակերպության ստացած ահազանգից հետո:
«Կա միջազգային օպերատոր, հատկապես չարտերային թռիչքների դեպքում, այն փաթեթը վաճառում է տուրօպերատորին, վերջինս էլ իր հերթին փաթեթները բաժանում է տուրագենստվաներին, որոնց հետ շփվում է սպառողը»,-ներկայացրեց Պիպոյանը:
Նա պարզել է, որ չարաշահումները լինում են վերջին երկու օղակներում, երբ տուրօպերատորն ու տուրգործակալությունը հրաժարվում են հետ վերցնել տոմսերն այն դեպքում, երբ միջազգային օպերատորը դրա համար շատ հաճախ նշում է, որ տոմսերը կարելի է վերադարձնել թռիչքից չորս օր առաջ:
«Տուրօպերատորն իր հերթին խստացնում է ժամկետը, տուրգործակալություն էլ իր 15 դոլարը չկորցնելու համար ասում է՝ ես իրավունք չունեմ տոմսը հետ վերցնել: Չկա օրենսդրություն այն մասին, թե ինչ պայմաններ իրավունք ունի դնելու տուրօպերատորը»,-ասաց բանախոսը:
Ավիատոմսերի շուկայում ՀԿ-ի հայտնաբերած չարաշահումների մասին մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում