Օբամայի` «Ցեղասպանություն» բառն օգտագործելը ոչ մի փոփոխություն չի մտցնի հարցի լուծման մեջ
Նմանատիպ
Գոռ Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Տարօրինակ է, թե ինչու են մեր շատ հայրենակիցներ այդքան անհամբեր սպասում նրան, թե կասի՞ արդյոք Օբաման «Ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ։ Շատերը պարզապես չեն գիտակցում, որ զուտ այդ բառը օգտագործելուց մեծ հաշվով ոչ մի բեկումնային փոփոխություն չի լինելու ո՛չ Ցեղասպանության շուրջ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հարցում, ո՛չ էլ առավել ևս Ցեղասպանության համաշխարհային գործընթացի առաջխաղացման հարցում։
Քչերը գիտեն, բայց ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանն արտաբերել է այդ բառը ելույթի ժամանակ ու ինչպես տեսնում եք՝ սայլը մինչ օրս էլ տեղում է։ Պետք է հասկանալ, որ դա ընդամենը դեկորատիվ դետալ է, որը ընդհանուր առմամաբ ոչ մի բան չի տալիս մեզ ու ոչ մի բանի չի պարտավորեցնում Թուրքիային։
Քչերը գիտեն նաև, որ եթե անգամ ԱՄՆ-ի բոլոր նահանգները առանձին-առանձին ընդունեն Ցեղասպանությունը, դա էլի չի փոխելու ընդհանուր պատկերը, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչել դաշնային իշխանությունների՝ Կոնրեսսի, Սենատի ու Սպիտակ տան կողմից։ Ընդ որում, զուտ ընդունելը դեռ գործի կեսն է ու եթե ընդունելուց հետո հետագա քայլեր չձեռնարկվեն, ապա այդ ամենը շարունակում է հանդիսանալ դեկորատիվ գործողություն։
Թուրքիային պատասխանատվության կոչելու համար զուտ ճանաչումը դեռ քիչ է։ Պետք է ճանաչած պետությունները ու հատկապես ՄԱԿ-ում ու այլ միջազգային կառույցներում որոշումներ ընդունելու վրա ազդեցություն ունեցող պետությունները կոնկրետ գործողություններ ձեռնարկեն, որոպեսզի Թուրքիան պատասխանատվության կոչվի՝ համաձայն միջազգային իրավունքների նորմերի ու միայն այդ դեպքում մենք կարող ենք ակնկալել ինչ որ որոշակի հետևանքների, իսկ մնացածն արդեն ինֆանտիլիզմի ու միամտության դրսևորումներ են, այդ թվում՝ Օբամայի կողմից «Ցեղասպանություն» բառիօ արտաբերմանը սրտատրոփ սպասելը։