Հանդիսավոր կնշվի Մ. Սիլիկյանի ծննդյան 150-ամյակը

Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի կունենա «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Գիտաժողովին ելույթներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Աշոտ Մելքոնյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ Ամատունի Վիրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում