Ցեղասպանությունն ընկալվում է, որպես սեփական վիշտ և աղետ. Պուտին

Ցեղասպանությունն ընկալվում է, որպես սեփական վիշտ և աղետ. Պուտին

Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ցեղասպանության նման չարագործությունները երբեք չկրկնվեն: Նման կարծիք է արտահայտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«1915թ-ի ապրիլի 24-ը ողբերգական թիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենաահավոր և դրամատիկական իրադարձության` հայոց ցեղասպնության հետ»,- նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում: Պուտինը նման ուղերձով է դիմել «Աշխարհն առանց ցեղասպանության» հուշ-երեկոյի մասնակիցներին:

«Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում միշտ ընդունում են որպես սեփական վիշտ և աղետ:
Ռուսաստանի տեսակետը միշտ եղել է և մնում է օբյեկտիվ և հետևողական. ազգային հողի վրա մասսայական կոտորածը չի կաորղ արդարացվել:Միջազգային հասարակությունը կոչված է անելու ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք ու երբեք չկրկնվեն»,- ընգծել է Պուտինը:

Հայերի և տարածաշրջանի ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համաձայնության մեջ, չառերեսվելով այն սարսափներին, որին հանգեցնում է կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնականությունը և քսենոֆոբիան:

«Ցանկանում են եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին ամենայն բարիք, խաղաղությունը և բարգավաճում»,- նշված է Պուտինի ելույթի մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում