«Չորրորդ ինքնիշխանություն». Սամվել Կարապետյանը քաղաքական հետաքրքրություններ չունի

Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանին «ՉԻ»-ն երեկ հարց է ուղղել, թե ինչո՞վ վերջինս կբացատրի այն հանգամանքր, որ քաղաքական վերնախավում, որպես կարևոր և ազդեցիկ դեմք, անընդհատ շրջանառվում է Կարապետյանի եղբոր’ գործարար Սամվել Կարապետյանի անունը: «Այնպիսի տպավորություն է , որ ինքն ակտիվորեն մասնակցում է հայաստանյան քաղաքական գործընթացներին», նկատել է թերթը: Ի պատասխան Կարապետյանն ընդգծել է. «Ավելի շատ մարդիկ են, որոնք շրջանառում են այդ խնդիրը, և այդ պատճառները հասկանալի են»:

«Կասե՞ք’ մեզ էլ հասկանալի դառնա», շարունակել է «ՉԻ» թղթակիցը: Կարապետյանն էլ հակադարձել է. «Մի պարզ բան ասեմ, մենք երկուսով էլ բիզնեսով էինք զբաղվում: Մի օր մենք որոշեցինք, որ մեզանից յուրաքւսնչյուրը մի գործով պետք է գբաղվի: Դուք պատկերացրեք իր ազդեցությունները Ռուսաստանի Դաշնությունում: Դա բավականին մեծ է և ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, լավ, այդ մեծ երկրում, այդ մեծ ազդեցությունները ունենալու դեպքում ինչո՞ւ որևէ անգամ նա ձգտում չի ցուցաբերում գործել այդ մեծ, ոասական քաղաքական դաշտում: Գիտեք ինչո՞ւ, որովհետև մոտեցումը հետևյալն է. մենք վերջնական որոշում ենք կայացրել’յուրաքանչյուրս գբաղվելու ենք այն գործով, ինչով բացառապես զբաղվելու ենք: Երբ մենք երկուսով բիզնես դաշտում էինք, ի սկզբանե պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեզանից յուրաքանչյուրը մեկ գործով պետք է զբաղվի. եթե ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ուրեմն ես չպետք է բիզնեսով զբաղվեմ և ընդհակառակը, եթե ինքը բիզնեսով զբաղվում է’ ինքը պետք է քաղաքականությամբ չզբաղվի: Սա հստակ 20 տարվա ընթացքում եղել է: Նրա միակ հետաքրքրությունը Հայաստանը իր հայրենիքը տեսնելն է: Ամեն ինչի մասին, կներեք, կոպիտ եմ ասում, բայց պարզ առևտրականի հոգեբանությամբ չպետք է դատել: Մարդը հայ մարդ է, և իր հնարավորությունների, մեր ընտանիքի հնարավորությունների մի մասը մենք օգտագործում ենք մեր ժողովրդի համար: Չի կարելի այդքան փոքր լինել, իմ կարծիքով: Վերջը տարիներ կանցնեն, մարդիկ կտեսնեն, թե մենք ինչով ենք զբաղվել այս տարիների ընթացքում, և որոշները’ ինչով: Այս 20 տարիների ընթացքում մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրերի ֆինանսավորում ենք իրականացրել հենց բարեգործության նպատակով: 90 միլիոնի արձագանքները, եթե դուք ուշադիր եք եղել, որևէ տարի չեք լսել: Հանգիստ, աննկատ 20 տարիների ընթացքում այդ գործերը արվել են: 90 միլիոնով մեր նման փոքր երկրում ցանկացած պաշտոնի կարելի է գնալ: Այսինքն’ փոքր երկրներում 90 միլիոնը մեծ դերակատարություն ունի: Լավ, հասկացանք, բայց չի կարելի չէ՞ ամեն ինչի մեջ տեսնել ընդամենը քաղաքական ենթատեքստեր: Ձեր գործն է, դուք կարող եք տեսնել, իսկ մենք չենք տեսնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում