Թուրքիայի` Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառը նյութական պահանջի վախն է. Ռիժկով (տեսանյութ)

Թուրքիայի` Հայոց ցեղասպանության  չճանաչման պատճառը նյութական պահանջի վախն է. Ռիժկով (տեսանյութ)

Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցող ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը լրագրողների հետ ճեպազրույցին պատասխանելով հարցին, թե թուրքերն ինչո՞ւ չեն ճանաչում Ցեղասպանությունը, նկատեց. «Թուրքերը մինչ օրս չկարողացան կողմնորոշվել, իմ կարծիքով` պատճառը նյութական պահանջի վախն է»:

Հակադարձմանը` իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,  Ռիժկովը հույս հայտնեց, թե մի օր կընդունի:

Ճշտող հարցին, թե երբ դա կլինի, արձագանքեց. «Հաջորդ 100-ամյակի ընթացքում»:

Հռոմի պապի գնահատականից հետո դարձյալ հայերի համար պե՞տք է  կարևոր  լինի  ԱՄՆ-ի դիրքորշումը, Ռիժկովն ակնարկեց` այո, գերտերություն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում