Էրդողանը չի տեսնում, որ մենք մենակ չե՞նք. Թևան Պողոսյան (տեսանյութ)
Նմանատիպ
«Սա ցույց է տալիս, թե Էրդողանի մտքի թռիչքն ինչքան կարող է լինել, որ Ցեղասպանության առիթով միջոցառման մասին նման բան ասի: Երկրորդ՝ Էրդողանը չի տեսնում, որ մենք մենակով չե՞նք»,-լրագրողների հետ ճեպազրույցին շեշտեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
Իսկ այն, որ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն մի բովանդակության ուղերձ է հղում, իսկ նախագահը լրիվ այլ, պատգամավորը նկատեց, թե մեկը փորձում է դուր գալ աշխարհին, մյուսը չի կարողանում զսպել զգացմունքները:
Times.am-ի դիտարկմանը, թե ինչպես պետք է իրեն դրսևորի, ինչ քայլեր պիտի ձեռնարկի հայկական կողմն ապրիլ 24-ից հետո, ի վերջո, Հայկական հարցում հաջողությունները ենթադրում են մեծ պատասխանատվություն և լուրջ աշխատանք, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Կառուցելու ենք հզոր Հայաստան»: Այնուհետ լրացրեց, թե դրա հետ մեկտեղ պետք է հասնենք Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացմանն ու վնասների փոխհատուցմանը, որոշ երկրների դեպքում՝ ճանաչմանն ու դատապարտմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում