«Times.am – քաղաքական քննարկումների ակումբն» սկսում է հանդիպումների շարքը. առաջին քննարկումը վաղն է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին «Ավիատրանս» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի կունենա «Times.am – քաղաքական քննարկումների ակումբի» անդրանիկ հանդիպումը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ քաղաքական այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով:

Քննարկմանը կմասնակցեն քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Ալեքսանդր Մանասյանը, Արմեն Աղայանը, Նարեկ Գալստյանը, Վահրամ Միրաքյանը, Անժելա Էլիբեգովան եւ հասարակական ու քաղաքական այլ գործիչներ:

Մուտքն ազատ է:

Հետաքրքրված բոլոր անձանց հրավիրվում են ներկա գտնվելու քննարկմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում