«Ժողովուրդ». ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Գալստյանին շուտով ազատելու են իր զբաղեցրած պաշտոնից

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Գալստյանին շուտով ազատելու են իր զբաղեցրած պաշտոնից: Նրա աշխատանքից դժգոհություն կա: ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր փոխնախարարները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում