ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի՝ սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաև հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը և ՀՀ դիքորոշումն այդ հարցի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում