«Մտահոգված ես ուսանողների խնդիրներո՞վ, ուրեմն՝ մի կողմ դիր քաղաքական տարաձայնությունները և կողմ քվեարկիր Կառավարության օրինագծերին». (տեսանյութ)
Նմանատիպ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի գրավոր հարց բարձրացրեց, թե ՀԵՀ-ը սահմանամերձ համայնքներում ծրագրեր է իրականացնում՝ օգնելու պետական բուհերում սովորող ուսանողներին, սակայն ուշադրություն չի դարձնում մասնավոր բուհերում սովորողներին:
«Ինչո՞ւ մասնավոր բուհի ուսանողներն ընդգրկված չեն այդ ծրագրերում, եթե նրանք էլ են ապրում սահմանամերձ համայնքներում»,-հարցրեց նա:
Ի պատասխան Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ երբ պատգամավորն այս խնդրով գրավոր դիմել էր, ոչ մի մասնավոր բուհ դեռ չէր անցել հավատարմագրման նոր կարգը՝ նշելով, որ ոչ պետական, բայց հավատարմագրված բուհերի ուսանողներին տրվելու են պետական նպատակային կրթաթոշակներ արդեն նոր ուսումնական տարվանից:
Աշոտյանը Էնֆիաջյանին հիշեցրեց, որ հիմնադրամի նախագահը Կարեն Ավագյանն է, ով ևս պատգամավոր է և գտնվում է դահլիճում, ուստի հարցը պետք էր նրան ուղղել:
ԲՀԿ խմբակցության անդամը հակադարձեց, թե Կարեն Ավագյանի տեղը գիտի, իսկ իր քայլը հիմնավորում ունի և հայտարարեց, որ հիմնադրամն ունի 105 դոնոր, 2014-ի բյուջեն կազմել է 724 միլիոն դրամ, այնտեղ աշխատում է 117 աշխատակից, ավելին՝ հիմնադրամի տնօրենի աշխատավարձն ավելի քան վեց միլիոնից դրամ է:
Աշոտյանն արձանագրեց, որ ԲՀԿ-ական պատգամավորը դուրս եկավ գրավոր հարցի սահմաններից և տվեց համահունչ պատասխան. «Հաշվի առնելով, թե ինչ մեծ ուշադրություն եք դարձնում ուսանողների սոցիալական խնդիրներին, կխնդրեմ, որ երբ հետագայում Կառավարության անունից սոցիալական ուղղվածության նախագծերով գանք՝ կրթաթոշակ, ուսանողական զեղչեր, մի կողմ դրեք քաղաքական տարաձայնությունները և կողմ քվեարկեք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում