ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը մեկնարկում են. ՈՒՂԻՂ

ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը մեկնարկում են. ՈՒՂԻՂ

Երևանում՝  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկնարկել է (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ  երկօրյա ֆորումը, որին մասնակցում  52 ազգային, 31 միջազգային կազմակերպությունների   պատվիրակություններ,  կրթության  20 նախարար:

Հիշեցնենք, որ Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին: Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:

Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են`  եռաստիճան  կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում