«Հայկական ժամանակ». ՀՀ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժինը առաջիկայում տեղափոխվելու է ավելի հարմարավետ շենք

ՀՀ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժինը առաջիկայում տեղափոխվելու է այլ ավելի հարմարավետ շենք: Այս մասին երեկ հայտնել է ոստիկանության հասարակայնու-թյան հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Թերթի թղթակցի հարցին’ ճի՞շտ Է, որ դրա պատճառն այն է, որ այժմյան շենքի սեփականատերն Է ոստիկաններից պահանջել ազատել այդ տարածքը, Ահարոնյանը պատասխանել է, որ պատճառը ոստիկանության Կենտրոնի բաժնի շենքի վատ ու կիսւս-քանդված վիճակն է. «Ոստիկանության կենտրոնի բաժինը չի համապատասխանում արդի պահանջներին: Շուտով բաժինը կլինի ավելի նոր ու ավելի հարմարավետ»: Ահարոնյանը հայտնել է նաև, որ նոր բաժինը գտնվում է Վազգեն Սարգսյան մարզադաշտի համալիրից ոչ հեռու: Իսկ թե կոնկրետ երբ է ոստիկանության բաժինը տեղափոխվելու այնտեղ, վարչության պետը չի հստակեցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում