«Հրապարակ». Քոչարյանի նախկին ռեֆերենտը Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է

Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ Վահե Հովհաննիսյանը վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի մարդկանցից է. Ծառուկյանը լսում է նրա խորհուրդները: Երեքշաբթի «կանյւսչնիում» տեղի ունեցած ԲՀԿ մինի-հավաքի ժամանակ Վահե Հովհաննիսյանը հետաքրքիր առաջարկ է արել Ծառուկյանին և քաղխորհրդին’ առաջարկել է Ծիծեռնակաբերդում կանգնեցնել Սողոմոն Թեհլերյանի արձանը, կողքը դնել ևս մեկ պատվանդան, բայց’ դատարկ. ով կսպանի Սւսֆարովին’ նրա արձանն էլ դնել դրա վրա: Ի դեպ, եթե այս առաջարկը կյանքի կոչվի, ապա դրա վրա կարող է հայտնվել Տիգրան Ուրիխանյանի արձանը, ով քանի տարի առաջ պնդում էր, որ հարկավոր է 25 հազար դոլարով քիլլեր վարձել և սպանել Սաֆարովին: Որքան էլ պարադոքսալ, Ծառուկյանն առարկել է Վահե Հովհաննիսյանին’ ասելով, որ կենդանի Սաֆարովը հայաստանյան կողմին ավելի է ձեռնտու, որ Հայաստանը հնարավորություն է ստանում հարցը միջազգայնացնել և հակադրվել ադրբեջանական մոտեցումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում