«Ժողովուրդ». Գեղաձորում որպես ընտրակաշառք դիզվառելիք են բաժանում

Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ գյուղացիներին որպես ընտրակաշառք դիզվառելիք են բաժանում: Բայց անգամ դա անում են պետության հաշվին: Բանն այն է, որ ՀՀ կառավարության ծրագրով այս օրերին մի շարք գյուղերում պետք է բաժանվի դիզվառելիք 9500 դրամով: Սակայն Գեղաձորում գործող գյուղապետը բաժանում է 6500 դրամով: Չկար ավելի հարմար մտահղացում ընտրակաշառք բաժանելու համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին Գեղաձորի գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Յուրա Մարգարյանը պատասխանել է. «Այդ ամենը կապ չունի ընտրության հետ, դա կառավարության որոշումն է, որով աջակցում է գյուղացիներին»: Եվ օգտվելով առիթից’ «քար գցեց» ԲՀԿ-ական թեկնածու Գաբրիել Մալխասյանի «բոստանը»’ ասելով, թե ԲՀԿ-ն է դիզվառելիք բաժանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում