«Ժամանակ». ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել

Երկուշաբթի օրվանից ԱԺ մշտական հանձնաժողովները սկսելու են 2011թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները,  գրում է «Ժամանակ» թերթը։

«Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանը գնահատական է տալու կառավարության գործունեությանը։ Այս առթիվ ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել. հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին մեծ հանդիսավորությամբ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին եւ իրեն այլընտրանք հռչակեց իշխանությանը։ Այս դեպքում եւս ԲՀԿ-ն կցանկանար ընդդիմադիր ներկայանալ հասարակությանը, սակայն 2011թ. ԲՀԿ-ն անմիջական մասնակցություն է ունեցել կառավարության գործունեությանը՝ նախարարի իր 4 պորտֆելներով։ Այնպես որ, դեմ քվեարկելը, թերեւս, այնքան էլ ճիշտ չի հասկացվի, իսկ ԲՀԿ-ականներն էլ ստիպված կլինեն մասնակի քննադատել կառավարությանը՝ միայն այն ոլորտները, որոնք ԲՀԿ նախարարները չեն ղեկավարել»,- գրում է «Ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում